Armine Abelyan
4 min readMay 17, 2020

Արդյունավետ SDL 5 պլագին, որոնք կընդարձակեն ձեր կատարողականությունը

Թարգմանչական տարբեր համակարգչային գործիքների հետ աշխատելիս, մեզ մոտ առաջանում է ծրագրի կատարողականությունն այս կամ այն գործառույթով համալրելու կամ բերափոխելու անհրաժեշտություն։

Սովորաբար ծրագրերի գործառույթների կատարողականությունը ընդարձակվում է պլագինների (օժանդակ փոքր մշակված ծրագրեր) միջոցով։

SDL-ն իր առցանց SDL APPStore պահոցից առաջարկում է մոտ 300 պլագիններ, որոնցից կարելի է օգտվել միանգամայն անվճար։ Այս փոքր ծրագրերը նախատեսված են SDL Trados-ի կիրառությունն ավելի ընդարձակ և հարմարավետ դարձնելու համար։

Այս համատեքստում փորձենք դիտարկել մի քանի արդյունավետ SDL պլագիններ՝ ընդգծելով դրանց նշանակությունը և կարևորությունը։

1. Glossary Converter

Plugin Glossary Converter
Glossary Converter

Glossary Converter-ը փոքր ծրագիր է, որն արագ տեղադրվելով՝ թույլ է տալիս փոխարկել MultiTerm Termbases file-երը՝ մեկ այլ ֆորմատի: Տեղադրելուց հետո, Ձեր համակարգչի սեղանին տեղադրվում է ծրագրային պիտակը և ծրագիրն աշխատեցնելուց հետո բացվում կանաչ սլաքներով պատուհանը՝ բաղկացած մի քանի կոճակներից։ File-ի փոխարկումը կատարվում է պարզապես drag and drop (քաշել-գցել) տարբերակով՝ առանց կատարելու այլ նվազագույն գործողություններ։

Այս փոքր ծրագիրն աշխատում է հետևյալ ֆորմատի file-երի հետ՝ sdltb, xls, xlsx, csv, txt, tbx, utx, glo, tmx։ Ծրագրի առավելությունն այն է, որ կարող եք պահպանել Ձեր տերմինների ցանկը ձեզ համար ցանկալի, օրինակ՝ xls ձևաչափով։

Ծրագրի կիրառման ընթացքում նկատվում են որոշակի թերություններ, օրինակ՝ եթե Ձեր տերմինների ցանկը ներառում է շատ դաշտերի անվանումներ, ապա կարող է առաջանալ բոլոր դաշտերը պահպանելու դժվարություն։ Դրանց դասավորությունը կարող է խախտվել։

Rapid Add Term

Լավագույն փոքրիկ պլագիններից մեկը, որի անվանումն ինքնին հուշում է գործողության մասին՝ Տերմինի Արագ Ավելացում՝ (RAT-թարգմանաբար առնետ)։

Տերմինների ավելացման աշխատանքն առաջացնում է մեծ լարվածություն, երբ թարգմանչական երկար աշխատանքի ավարտից հետո, անհրաժեշտ է կազմել տերմինների ցանկը։ Պահանջվում է մեծ կենտրոնացվածություն և արագ գործողություններ։ Ի շնորհիվ ձեր փոքրիկ առնետի՝ RAT-ի, աշխատանքի արդյունավետությունը կարող է մի քանի անգամ ավելի բարձրանալ։

SDL Trados -ում առկա է նաև Quick Add Term գործառույթը, սակայն այն աշխատում է ավելի ցածր արդյունավետությամբ։ Այնուհանդերձ, երբ դուք ցանկանում եք ավելացնել տերմինը երկու կամ կրկնակի անգամ, չեք կարող այն կատարել Rapid Add Term գործառույթի միջոցով։ Այս դեպքում, պետք է օգտվել Quick Add Term գործառույթից։

3. MXLIFF File Type

Ո՞րն է պլագինի նպատակը։ Այն հնարավորություն է տալիս ավելացնել Memsource MXCLIFF ֆայլի տեսակը SDL Trados ծրագրում: Շատ թարգմանիչներ, չնայած, որ աշխատում են այլ թարգմանչական ծրագրերով, ինչպես օրինակ՝ Memsource կամ MemoQ-ն, այնուհանդերձ ցանկանում են աշխատել նաև Trados-ում։

Պլագինի տեղադրումից հետո, այն կարող եք տեսնել File Types-> հատվածում:

File –երի ֆորմատների հետ առաջացած խնդիրների դեպքում պետք է մանրամասն ստուգել SDL գիտելիքի տվյալների շտեմարանը։

4. SDL Number Verifier

SDL Trados-ն ունի թվերի ստուգման ստանդարտ, որը գրեթե միշտ գոհացնող է։ Այնուհանդերձ կան դեպքեր, երբ պետք է մի փոքր ավելի շատ ստուգում իրականացնել՝ օրինակ այն փաստաթղթերում, որոնք ներառում են շատ ավելի շատ թվեր: Խնդիրը հատկապես կարող է էական լինել, երբ թվերը լինում են այլ ստանդարտների։ Number Verifier պլագինը թույլ է տալիս սահմանել կարգաբերումները՝ ստանալու ցանկալի արդյունքներ կեղծ սխալների և պոտենցիալ սխալների գեներացման ժամանակ։ Տեղադրելուց հետո, պետք է վերաբացել Trados ծրագիրը, որտեղ SDL Number Verifier-ը գտնվում է Options->Verification ընտրանքների հատվածում։

5․ Qualitivity

Qualitivity-ն լավագույն արդյունավետ և հետաքրքիր SDL Trados պլագիններից մեկն է, որը լիարժեք ինտեգրվում է API –ի միջոցով։ Կառավարում է տվյալների արդյունավետությունը և որակը, քանի դեռ օգտագործողները աշխատում են Studio փաստաթղթի վրա։ Ավելի հակիրճ, այն տրամադրում է մի գործառույթ, որը վերահսկում է թարգմանության, խմբագրման և հետ-խմբագրման վրա ծախսվող ժամանակը։ Պլագինը նաև լրացուցիչ ձևով ներառում է մի գործառույթ, որը թույլ է տալիս հետևել նույնիսկ սեգմենտի մակարդակով կատարվող ցանկացած փոփոխություն։ Այն աշխատում է շատ մանրակրկիտ և հիմք ընդունելով ընթացքում օգտագործվող տվյալները, կարողանում է գեներացնել ընթերցելի և կառուցվածքային դասավորված հաշվետվություններ։

Այս պլագինը մի հետաքրքիր խաչմերուկ է արդյունավետության և որակի միջև։

Armine Abelyan

Owner of translations.am. I love reading. If a free moment, not thinking of dating, thinking again of reading