Ինչպես կատարելագործել ձեր անձը՝ զարգացնելով ենթաանձերը

Երբևէ առիթ եղել է մտածելու, որ Ձեր մեջ ապրում է ոչ թե մեկ, այլ մի քանի անձ։ Ուզում եք ասել այո՛, սակայն ասում եք ո՛չ։ Մտածում եք մի բան՝ վարվում հակառակը։ Հոգեբանության մեջ այդ անձերին անվանում են «Ենթաանձեր»։

Մեր ենթաանձերը մոտավոր նման են այն նկարազարդ փայտե «մատրոշկային», որի մեջ դրանք թաքնվում են: Որքան բացում եք Ձեր անձը, այնքան դուրս են գալիս նոր ենթաանձեր և հակառակը՝ հավաքելով, դասավորելով իրար մեջ, ստանում եք մեկ ուրիշ «Անձ»։

Կոգնիտիվ հոգեբանությունը առանձնացնում է մարդու մեջ տասնյակ ենթաանձերի: Ձեր մեջ կարող է ապրել զվարճացողը, մտածողը, մոլագարը, կրքոտը, կասկածամիտը, այսուհետ նաև սոցիալական հեռավորություն պահողը:

Ենթաանձը դա Ձեր սովորույթների, գծերի, բարդույթների և հոգեբանական տարբեր տարրերի սինթեզն է։ Մենք դրանք կարգավորում, կազմակերպում, դասավորում և ներդաշնակելով սինթեզում ենք մեր գերագույն «ԵՍ»-ին։

Սինթեզն ունի կենտրոն, որտեղ ապրում է մաքառող ուժը։ Այն ստիպում է ձեզ պայքարել, առաջ գնալ և ինքնահաստատվել։ Ենթաանձերը ձևավորվում են տարբեր տարիքներում և ամրապնդվում շարունակական կրկնություններով: Նույնիսկ մեկ ենթաանձի փոփոխությունը ազդում է անձի ողջ հոգեկան համակարգի վրա: Խորացնելով մեր պատկերացումները ենթաանձերի մասին` մենք կարողանում ենք ժամանակի ընթացքում․

1. տեսնել և բացահայտել մեր անձի հակադիր կողմերը,

2. ազատվել մեր մեջ ապրող և կառավարող ուժերից,

3. բարձրացնել մեր ներքին միավորման մակարդակը,

4. պատռել մեր դիմակները՝ բացահայտելու իրական Ես-ը:

Ժան Պիաժե և Ռոբերտ Ասաջոլի

Ենթաանձերին անդրադարձել են տարբեր հոգեբաններ և փիլիսոփաներ։ Կան տարբեր մեկնաբանություններ մարդկային շփման, աշխարհընկալման և մարդու շուրջը տիրող գիտելիքի վերաբերյալ։ Շվեյցարացի հոգեբան և փիլիսոփա Ժան Պիաժեն ներկայացնում էր մարդու գիտելիքների սխեմատիկ ընկալումը։ Մարդը շարունակ ասիմիլացնում և ադապտացնում է իր՝ աշխարհի շուրջ պտտվող գիտելիքները։ Այն պահին, երբ մարդը ձախողում է սխեմատիկ տեղեկության ասիմիլացումը, նա փորձում է դա ադապտացնել՝ ստեղծելով յուրովի նոր սխեմա։

Ինչո՞ւ Պիաժե և ինչո՞ւ սխեմաներ։

Դեռևս մանկությունից մենք ժառանգում ենք ընդունված սխեմաներ, որոնք ձևավորում են մեր անձը։ Այդ սխեմաները գալիս են մեր ընտանիքից, դպրոցից և հասարակությունից։ Սխեմաների մի մասը մեր կողմից ասիմիլացված են, քանի որ մանուկ հասակում մենք դեռևս հեշտությամբ չենք կարող դրանք ադապտացնել։ Ավելի ուշ զարգանալով, կրթվելով և ուշադիր նայելով աշխարհի կողմից մեզ փոխանցվող հնարավորություններին, մենք սկսում ենք ձերբազատվել սխեմատիկ գիտելիքներից։ Պահպանելով դրանց միայն մի մասը՝ ադապտացնում և կերտում ենք նոր սխեմաներ, որոնք համապատասխանում են մեր հույզերին, կենսաձևին կամ կենսաոճին։

Ռոբերտ Ասաջոլին որպես հոգեսինթեզի հիմնադիր

Ծագումով հրեա Ասաջոլին հոգեսինթեզի հիմնական նպատակը համարում էր անձի զարգացումն ու կատարելագործումը։ Ասաջոլին առանձնացնում էր ենթաանձերի հետ աշխատելու հետևյալ փուլերը՝

· գիտակցում և ճանաչում,

· ընդունում,

· փոխակերպում,

· ամբողջականացում,

· սինթեզ։

Ասաջոլին խոսում էր Իրական ես-ի մասին, որն անձի այն հատվածն է, որն ունակ է վերահսկել մեր հոգեկանի ցանկացած մասը` միաժամանակ չներգրավվելով նրա մեջ: Դա մեզ հնարավորություն է տալիս գտնել հավասարակշռությունը և հասնել ներդաշնակության՝ ապահովելու անձի հոգեկան և ֆիզիկական հարմարավետությունը:

Ենթաանձերը և նրանց տեսակները

Մեզանից յուրաքանչյուրում կարող են լինել ընդհանուր և կոնֆլիկտային ենթաանձեր։ Օրինակ՝ մեզ մեջ կարող են ապրել մեր «Դևերը» կամ մեզանից կտրված ենթաանձերը, որոնք առաջանում են մանկության կամ որևէ ապրած տրավմայի արդյունքում։ Մենք կարող ենք մեր մեջ ունենալ այնպիսի ընդհանուր ենթաանձեր, ինչպես՝

դիկտատորը, որը ձգտում է կատարելության, օրեկան կարգուկանոնի, պլանավորման և լավ հարաբերությունների։ Հիմնական վախը, որ կկորցնի իր ներդաշնակությունը և դուրս կգա սեփական անձի կառավարելիության սահմաններից,

զոհը, որը շարունակ խղճում է իրեն և առանձնապես ցանկություն չունի մաքառելու,

«ստեռվան» կամ «սրիկան», ով դաժան է ու կոպիտ։ Կտրուկ հակահարվածներով կարող է վրեժխնդիր լինել՝ առանց վերանայելու սեփական ցավը և այլ մարդկանց,

կառչողը, ով ցանկություն ունի ամեն ինչից փախնելու, պատսպարվելու որևէ փափուկ, տաքուկ անկյունում։ Մի փոքր ինֆանտիլ ենթաանձ է, ով չի ցանկանում տեսնել իր շուրջ վաղուց տարածված մառախուղը։

Արդյո՞ք ցանկանում եք բացել Ձեր անձը

Որոշ մարդիկ բնությունից տրված շատ թեթև և շփվող են։ Նրանք հեշտ են ընդառաջ գնում մարդկանց, արագ ծանոթանում, ոչ դժվար ընկերանում նոր մարդկանց հետ, ստեղծում նոր կապեր։ Շատերի համար սակայն շփումները իսկական փորձություն են։ Նրանք դժվար են ընկալում նոր հարաբերությունները, կատակները, արագ կաշկանդվում են և գրեթե միշտ հայտնվում «Գորշ մկինիկի» դերում։

Որքան մեծ լինի ցանկությունը բացելու սեփական անձը, այնքան մեծ է հաջողելու հավանականությունը։ Որքան թաքնվեք սեփական պատերի հետևում և կաշկանդվեք, այնքան դժվար կլինի սեփական ճանապարհը։

Ի՞նչ են սպասում մեզանից այս աշխարհում

Աշխարհը սիրում է նրանց, ովքեր փոխվում և փոխում են։

Իհարկե միշտ էլ կարող եք հայտարարել․ ես այն եմ, ինչ կա՛մ (I am what, I am)․․․Բայց արդյո՞ք արժե․․․

Անձերի զարգացման եղանակներ

Ուշադրություն դարձրեք Ձեզ

Երբեմն օգտակար է ամենապարզ ձևով վերցնել հայելին և դիտել ինքներս մեզ։ Ձեզ դո՞ւր եք գալիս, թե՞ շտկումների կարիք կա․ արտաքինում, հագուստի ոճում, մազերի սանրվածքում կամ գուցե դեմքի արտահայտության, կեցվածքում ու քայլվածքում։ Համոզված եմ, կառչելու տեղեր կլինեն․․․

Դրսևորեք Ձեր նկատմամբ կոնստրուկտիվ և ո՛չ դեստրուկտիվ մոտեցում

Շատերը ենթաանձի հետ աշխատելիս արագ որդեգրում եմ դեստրուկտիվ մոտեցումը։ Մարդու բնույթն ինքնին այդպիսին է — ոչնչացման հակումը մարդու մեջ գալիս է դեռևս իր պատմությունից։ Բնական է, որ առաջին հերթին կամ բնազդաբար, կարծես նա դեստրուկտիվ մոտեցմամբ սկսում է վրեժխնդիր լինել սեփական անձից։ Փոխարենը փոխելու և սիրելու իր մեջ մաքառող ուժին, նա կարծես զբաղվում է սեփական անձի ոչնչացմամբ։

Աշխատեք ենթաանձի հետ ըստ թեմայի

Կենտրոնացեք այն թեմայի շուրջ, որը Ձեզ ավելի շատ է հուզում։ Գուցե Ձեզ չի հաջողվում լավ փող աշխատել, գուցե միայնակ եք, ունեք վատ սովորույթ, չունեք աշխատանք կամ միշտ բողոքում եք առողջական վիճակից։ Բոլոր այս թեմաներն անսպառ են — կենտրոնացրեք մեկ թեմայի շուրջ, մշակեք մի քանի ճանապարհ, փնտրեք միջոցներ և եղեք հետևողական։ Որոշ ժամանակ անց գրանցեք Ձեր հաջողություններն ու անհաջողությունները։

Աշխատեք անձի հետ որպես մեկ հավաքական թիմի

Ճիշտ է, դուք կարող եք ընտրել մեկ ենթաանձի, սակայն, չպետք է նրան կտրել Ձեզ մեջ եղած բոլորից։ Երբ մեր անձերից մեկը վատ է զգում, մյուսները ևս երջանիկ չեն և եթե դրանցից մեկը ցնծում է՝ կարծես․․․մյուսներն էլ ուրախ են, հետևաբար անձերի հետ աշխատանքում պետք է նրանց վերաբերել որպես մեկ թիմի։

Մի՛ սպասեք 40-ի

Փոփոխվելու համար մի սպասեք որևէ տարիքի։ Չպետք է ասել, - «25 տարեկանում ես այպես կվարվեմ, 38-ում՝ այսպես, 40-ից հետո՝ ամեն ինչ այն չէ, 70-ում՝ կյանքն ավարտվում է»։ Յուրաքանչյուր ծաղիկ ունի իր «Փթթման» ժամանակը։ Բողբոջները բացվում են տարբեր ժամանակներում, բայց կանխել այն, ինչով կարող եք արդեն իսկ զբաղվել․․մի հապաղե՛ք։

Զարգացրեք իրավիճակներից արագ դուրս գալու կարողությունը

Լճացումը և «արատավոր շրջանակի մեջ հայտվելը» անձին վնասում են։ Կարողությունը՝ արագ դուրս գալու իրավիճակներից խթանում է նոր փորձեր։ Օրինակ՝ ապրել եք զգացմունքային տրավմա և չեք կարողանում դրանից ձերբազատվել։ Երկար հիշում, վերլուծում, մտապահում եք մի բան, որը վաղուց ավարտված է։ Սահմանեք լավագույն այն կարճ ժամանակը, որից հետո դուրս կգաք իր մագիլներով ձեզ ներքաշող «ճահճից»։

Շատ շփվեք այլ մարդկանց հետ

Ընդլայնեք ձեր շփման շրջանակը։ Չունեք աշխատանք և ստիպված եք անցնել մեկ հարցազրույցից մյուսը։ Բավական է ունենալ բազմաթիվ ընկերներ և շուտով աշխատանքն ինքն է փնտրում ձեզ։ Ցանկանում եք ունենալ նոր ընկեր կամ ընկերուհի, բայց ոչինչ չեք անում տանից դուրս գալու համար․ առցանց աշխատում եք, մարզասրահ չեք հաճախում, ծանոթության կայքում գրանցված չեք, որևէ նոր կոնտակի դեպքում լիարժեք խոսափում եք։ Ուրեմն, որքան ընդլայնեք շփման շրջանակը, այնքան կբարձրացնեք հաջողելու հավանականությունը։

Կարդացեք շաբաթական մեկ գիրք կամ դիտեք ֆիլմեր

Պատրաստի դրվագներ, պատրաստի հերոսներ — ճի՛շտ մեզ նման։ Ոչինչ այնքան չի օգնում մարդուն, որքան լավ կամ ճիշտ ժամանակին ընթերցված գիրքը։ Կան ընթերցված պարբերություններ կամ դիտված դրվագներ, որոնք կարող են րոպեական փոխել ձեր կյանքը։ Երբեմն որևէ հերոսի պատմություն կարող է կայծակնային փոխել մեզ։

Ապրեք կամ ճամփորդեք մենակ

Անընդմեջ շրջապատված լինելով ամենամոտիկ մարդկանցով՝ հաճախ ստիպված եք մի կողմ դնել Ձեր անձը։ Ապրելով նրանց հետ միասին՝ մոռանում եք Ձեր կյանքի կարևոր ասպեկտները։ Իմ փոքր հեռանալը նրանցից Ձեզ թույլ կտա անդրադառնալ սեփական անձին այլ տեսանկյունից։ Իսկ ինչպիսին կլինեիք դուք, եթե միայնակ ճամփորդեք ․․․ի՞նչ նոր հմտություններ ․․․ու ի՞նչ բացահայտում։

Ընտրեք պարը

Պարը համարվում է լավագույն սոցիալական շփման ձևերից մեկը։ Նա տալիս է մարդուն վստահ կեցվածք և օգնում փոխելու շփման ձևը։ Պարը համարվում է լավագույն լուռ երկխոսությունը։ Դուք կարող եք չճանաչել ձեր գոտկատեղը գրկող տղամարդուն կամ հակառակը Ձեզ թեթև փարվող կնոջը, բայց կարող եք զգալ ներքին երկխոսությունը ու հետաքրքիր կերպարանափոխվել։

Մշակեք իրադարձությունների ժամանակացույցը

Դուք գրեթե բոլորդ ունեք Ձեզ աշխատանքային ժամանակացույցը։ Շարունակ գրանցում եք Ձեր ժողովները, հանդիպումները, զանգերր․ձանձրույթ կամ կարճ ասած՝ աշխատանք, աշխատանք, աշխատանք։ Իսկ մտածե՞լ եք սեփական անձին ուղղված ժամանակացույցի մասին։ Մշակեք ավանդույթը գրանցելու ձեր ժամանցները և շուտով կտեսնեք, որքան լեցուն են ու արտասովոր են Ձեր օրերը։

Գրանցվեք թրեյնինգների

Տարվա մեջ երկու անգամ առնվազն այցելեք նոր թրեյնինգի: Օրինակ ես՝ հաճույքով կցանկանայի այցելել դահուկավարման դասընթացի, սովորել վարսահարդարում, մեծ հաճույքով կպատրաստեի պահածոներ՝ պատկերացնելով գեղեցիկ պիտակավորված իմ պահածոների շտեմարանը …

Այսպիսով, անձի զարգացման մեթոդների ցանկը երկար է, փորձենք ամփոփել․

Մի թողեք, որ այն հանգստանա, դարձրեք Ձեզ մեջ ապրող լավը՝ ավելի լավ, իսկ ավելի լավը՝ լավագույն (Սուրբ Ժերոմ)։

Եվ ամենակարևորը՝ իրական հաճույք ստացեք «Ինքս ինձ բացահայտում եմ» գործընթացից։

--

--

Owner of translations.am. I love reading. Besides translations into Armenian, if a free moment, I am not thinking of dating, I am again thinking of reading

Love podcasts or audiobooks? Learn on the go with our new app.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store
Armine Abelyan

Armine Abelyan

Owner of translations.am. I love reading. Besides translations into Armenian, if a free moment, I am not thinking of dating, I am again thinking of reading